Դատավոր Տաթևիկ Մուրադյանը արդարացման վերդիկտ է կայացրել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակցի՝ Գոռ Մելիք-Սահակյանի նկատմամբ, հայտնում են «Ազգային ճակատից»։
Դատարանն արձանագրել է, որ 2024 թվականի հունիսի 12-ին Ազգային ժողովի շենքի մոտ ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպը չի պարունակել խուլիգանության հատկանիշներ։
Գոռ Մելիք-Սահակյանը արդարացվել է։