Քանի որ այդ բյուջեն չէր գնալու դառնար մեր դղակը. Երևանի փոխքաղաքապետը՝ ուղեվարձերի մասին


Քանի որ այդ բյուջեն չէր գնալու դառնար մեր դղակը. Երևանի փոխքաղաքապետը՝ ուղեվարձերի մասին
Օգոստոս 4 17:28 2025

«Չի եղել մի դեպք, որի մասով, որ ես տեղեկատվություն ստանամ, մարդն իր քարտի 16 թիվը տրամադրի և ես անձամբ այդ դեպքը հետաքննած չլինեմ, որովհետև, եթե պարզվի որ այդպիսի բան կա, ապա այն շատ լուրջ խնդիր է, որ մարդկանցից գանձվում է գումար»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ անդրադառնալով քաղաքացիների բանկային քարտերից հետին թվով մի քանի անգամ ուղեվարձ գանձելու ահազանգերին։

Նա հայտարարեց, թե նման ահազանգերից հետո իր կողմից անցկացրած հետաքննության արդյունքում որևէ ավել հանձման դեպք չի հաստատվել։

Գրիգորյանը նշեց, որ ուղեվարձի տերմինալների միջոցով բանկային քարտով վճարելու համակարգը տարբերվում է խանութներից և այլ վայրերից բանկային քարտով վճարումներից։ Խանութներում համակարգը ստուգում է քարտի վրա գումար կա, թե ոչ, իսկ ավտոբուսի վալիդատորները միանգամից գանձում են առանց հարցման և եթե գումար չլինում ապա հետագայում, լինելու դեպքում նոր է գանձում։

Լրագրողը հարցրեց, որ ինչ կլինի եթե վճարեն, այդ ժամանակ վալիդատորը խնդիր է առաջանում և քաղաքացին տուգանքի է ենթարկվում, բայց հետո գումարը պահվում է։

Գրիգորյանը չպատասխանեց հարցին, թե ինչ կլինի, եթե խնդիրը վալիդատորին է, բայց քաղաքացին տուգանվում է՝ պնդելով, որվալիդատորները չեն կարող խնդիրներ առաջացնեն։

«Քանի որ կոնկրետ քաղաքացիներ դրսևորել են անպատասխանատու վարքագիծ, չնայած մեծամասնությունը դրսևորում են անպտասխանատու վարքագիծ և վճարում են, մենք ունենք բյուջեի թերհավաքագրում, որի հետևանքը կոնկրետ է։ Քանի որ այդ բյուջեն չէր գնալու դառնար մեր դղակը և ասում ենք՝ ժողովուրդ ջան, կներք, որ չենք կարողանում դղյակ կառուցել, այլ պետք է գնար դառնար տռոլեյբուս, էդ մասով լինում են համապատասխամ դժվարությւոններ։ Դրա մասին էր ասել քաղաքապետը»,-ասաց Գիգորյանը և հավելեց, որ գնալով ավելի լավ պատկեր ունեն։

 Քաղաքապետը հիշեցրեց, որ արդեն երկրորդ օրն է հսկիչները հսկությույուն են իրականացնում և քաղաքացիները ստիպաված են պատասխանատու մվերաբերմունք, դրսևորրել։