Լոռու մարզում կմեկնարկի «ՄՈՇԻ ՓԱՌԱՏՈՆԸ»՝Տեղական զարգացման նոր մշակութայինհարթակ Հագվի, Լոռու մարզ – 2025 թվականի օգոստոսի 16-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղըկհյուրընկալի առաջին «Մոշի փառատոնը»՝ մինախաձեռնություն, որի նպատակն է վերակենդանացնել համայնքի մշակութային և հասարակական կյանքը, խթանել տեղականձեռնարկատիրությունը և ներկայացնել Լոռին որպեսզարգացող զբոսաշրջային ուղղություն։ «Մոշի փառատոնը» մշակութային, սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային հարթակ է, որն իրշուրջը միավորում է արվեստը, ձեռնարկատիրականմտածողությունը և համայնքային ներուժը։ Փառատոնը ոչ միայն միջոցառում է, այլ նաև ազդակ՝ դեպի երկարաժամկետ զարգացման և ինքնաարտահայտման։ Փառատոնի հիմնական նպատակներն են. • Վերակենդանացնել Հագվի գյուղի մշակութային և հասարակական միջավայրը • Լոռու մարզը ներկայացնել որպես տուրիստականգրավիչ և զարգացող ուղղություն • Խթանել տեղական արտադրանքիճանաչելիությունը և իրացումը • Նպաստել երիտասարդներիներգրավվածությանն ու արտագաղթինվազեցմանը • Ստեղծել համագործակցության, համերաշխության և ստեղծարարինքնաարտահայտման կայուն հարթակ Նախաձեռնությունն արձագանք է մի շարքմարտահրավերների, այդ թվում՝ • Մշակութային ենթակառուցվածքներիբացակայությանը և համայնքայինպասիվությանը • Տնտեսական ակտիվության ցածր մակարդակինև տեղական արտադրանքի իրացմանդժվարություններին • Երիտասարդների արտագաղթին՝ պայմանավորված զարգացման հստակհեռանկարների բացակայությամբ • Լոռու մարզի՝ որպես տուրիստական ուղղության, հանրապետական մակարդակում ցածրճանաչելիությանը «Մոշի փառատոնն» ունենալու է ոչ միայնմշակութային