ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․
«Սիրելի ուսուցիչներ,
Այս գարնանից առանձին ընդունելություն նախատեսեցինք սովորողների համար, և այդ ժամանակից ի վեր պարբերաբար դիմում եք, որպեսզի ուսուցիչներն էլ ունենան այդ հնարավորությունը։
Կարծում եմ՝ կարևոր է, որ այդ ուղիղ կապն ու պարբերական հարթակը լինի։ Թե ձեզ համար, թե ինձ՝ որպես նախարարի։
Ուստի այս ուսումնական տարվանից կսկսենք նաև ուսուցիչների առանձին ընդունելություն։ Ընդ որում, կարող են դիմել և գրանցվել նաև մարդիկ, որ դեռ ուսուցիչ չեն աշխատում, բայց նման ցանկություն ունեն։
Ընդունելությունը կանենք յուրաքանչյուր հինգշաբթի, 15:00-17:00, սկսած օգոստոսի 21-ից։ Խնդրում եմ նախապես գրանցվել՝ գրելով [email protected] հասցեին»։