ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվել է։
ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական վերահսկողությունը:
Հիշեցնենք՝ հունիսի 13-ին Հովիկ Աբրահամյանը ձերբակալվեց, ապա դատարանը որոշեց նրա նկատմամբ տնային կալանքի ռեժիմ սահմանել:
Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ փողերի լվացում, պաշտոնեական լիազորությունների չարաշահում և ձեռնակատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն: