Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է 08:34 • 28.07.25


Խոսրովի պետական արգելոցում բռնկված հրդեհը մարվել է 08:34 • 28.07.25
Հուլիս 28 08:40 2025

Հուլիսի 26-ին, ժամը 14։20-ին Խոսրովի պետական արգելոցում հերթապահություն իրականացնող օպերատիվ խումբը թիվ 1 պահաբաժնում նկատել էր խոտածածկույթի հրդեհ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

 

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներից 4 մարտական հաշվարկ և 12 օպերատիվ խումբ։

 

Հրդեհը մեկուսացվել է հուլիսի 26-ին, ժամը 19։04-ին, մարվել՝ հուլիսի 27-ին, ժամը 22։16-ին։

 

Խոսրովի պետական արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ներգրավված են եղել նաև Ոստիկանության ուժեր, արգելոցի, Էկոպարեկային ծառայության, գործընկեր կառույցների աշխատակիցներ և բնակիչներ, ինչպես նաև ՊՆ ուղղաթիռ:

 

Այրվել են մոտ 3 հա խոտածածկ տարածք, ծառեր և թփուտներ։

 

Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

 

Հրդեհաշիջման աշխատանքները տեղում ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: