Գյումրիում հայտնաբերվել է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմին


Գյումրիում հայտնաբերվել է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի 24-ամյա զինծառայողի մարմին
Հուլիս 24 22:40 2025

Առեղծվածային և ողբերգական դեպք Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի Բուլվարային 1-ին նրբանցքում՝ կիսակառույց շինության հարևանությամբ դի կա։

 

Քրեական ոստիկանները և պարեկները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ ձեռքի հատվածները սուր-կտրող առարկայով կտրած վիճակում։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը ծառայում էր ՀՀ-ում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև նշված ռազմաբազայի ծառայողները և, հնարավոր է, քննությունն իրականացնեն նշված ռազմաբազայի քննիչները։Քրեական ոստիկանները պարզում են մահացածի ինքնությունը։

 

Աղբյուրի տեղեկություններով մահացածը ՌԴ քաղաքացի, 24-ամյա Անտոնենկո Կ․-ն է։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։