«ՀԷՑ» ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը կադրային փոփոխություններ է արել բարձրաստիճան պաշտոնյաների կազմում: Այս մասին տեղեկացնում է ՀԵՑ–ը:
Մասնավորապես՝
գլխավոր տնօրենի տեղակալ, իրացման տնօրեն է նշանակվել Լևոն Օհանեսյանը,
գլխավոր տնօրենի տեղակալ, էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն է նշանակվել Արմեն Շահնազարյանը,
գլխավոր տնօրենի տեղակալ, անվտանգության և վերահսկողության տնօրեն է նշանակվել Դավիթ Սարգսյանը,
իրացման տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի էներգաիրացման սպասարկման տնօրեն է նշանակվել Արման Սմբատյանը:
«ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարչի լիազորությունների ժամկետներում վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների նպատակներն են՝
միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը,
հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը,
ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը: