Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Ներկայացուցիչների պալատը, միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի իրավիճակի և Հարավային Կովկասում խաղաղության անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևը։
Այն նաև դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի դեմ և վերահաստատում է աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։