Նորմալ են քննադատությունները, տարբեր կարծիքները, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է. Ազնավուրի արձանի հեղինակ


Նորմալ են քննադատությունները, տարբեր կարծիքները, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է. Ազնավուրի արձանի հեղինակ
Հուլիս 18 15:20 2025

Քանդակագործ Դավիթ Մինասյանը 1,5 տարում է ստեղծել մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանը, որի բացման արարողությունը կայացավ այսօր։ Այն գտնվում է Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց։

 

«Քանդակ ստեղծելը բավականին երկար պրոցես է։ Ազնավուրը ներկայացված է «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Նա օդում է, ներքևում հանդիսատեսի ձեռքերն են։ Բոլորն Ազնավուրին բարձրացրել են վերև։ Հատուկ արձանն առանց պատվանդանի եմ արել»,- ասաց Մինասյանն ու նշեց, որ այս մեկուկես տարվա ընթացքում «անձամբ ճանաչեցի Ազնավուրին»։ 

 

Դավիթ Մինասյանը նշեց, որ ծանոթ է հնչող քննադատություններին, նաև կավ կարծիքներին․ «Նորմալ է և բնական։ Երբ որ կան տարբեր կարծիքներ, ավելի է կենդանացնում, նշանակում է՝ ինչ-որ բան ստացվել է»։