Արձանը շատ եմ հավանում, շատ սիրուն է ստացվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը:
«Ես ինձ վրա պատասխանատվություն եմ վերցրել լինել Հայաստանի հետ: Հույս ունեմ Հայաստանին սպասում է լավագույն ապագան, բայց ինչպիսն էլ ապագան լինի, ես միշտ կլինեմ Հայաստանի կողքին: Բայց ես ունեմ հորս լավատեսությունը և հավատում եմ, որ լավ է լինելու»,- հավելեց նա:
Նիկոլա Ազնավուրը հրաժարվեց պատասխանել քաղաքական հարցերին:
Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 18-ին, Երևանի կենտրոնում՝ «Կինոմոսկվա»-ի դիմաց, բացվեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը։
Արձանը տեղադրվել է Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Արձանը բացել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շանսոնյեի որդին՝ Նիկոլա Ազնավուրը և թոռը: «Լա Բոհեմ» քանդակի հեղինակը Դավիթ Մինասյանն է: