Ավտոբուսի վարորդը հարվածներ է ստացել՝ կին ուղևորների նկատմամբ անպարկեշտ գործողություններ կատարած տղամարդուց


Ավտոբուսի վարորդը հարվածներ է ստացել՝ կին ուղևորների նկատմամբ անպարկեշտ գործողություններ կատարած տղամարդուց
Հուլիս 18 13:00 2025

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է համացանցում տարածված հանրային տրանսպորտում նկարահանված տեսանյութին, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։

 

«Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ՝ նշված տղամարդկանցից մեկից, սակայն երթևեկությունը չի շարունակել, մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»։