Այսօր՝ հուլիսի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 53-ամյա Արմենակ Ա․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 81-ամյա Իրինա Մ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել ապա տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ