Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը


Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը
Հուլիս 11 15:08 2025

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի առաջին նիստը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են գագաթնաժողովի օրակարգային և կազմակերպչական աշխատանքների հետ կապված հարցեր: Նշվել է, որ 2026 թ. ԵՔՀ գարնանային գագաթնաժողովը կհյուրընկալվի Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ վկայում է Հայաստանի ակտիվ ներգրավվածության, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման պատրաստակամության և արձանագրված ժողովրդավարական բարեփոխումների մասին:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդգծել է միջոցառման կարևորությունն ու դրա կազմակերպման համար համակարգված աշխատանքների պատշաճ իրականացման անհրաժեշտությունը: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանը կարևորել է գերատեսչությունների միջև փոխկապակցված և սահմանված ժամանակացույցի համաձայն աշխատանքների իրականացումը: