«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. Փաստաբան


«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց. Փաստաբան
Հուլիս 11 13:04 2025

«Սթրայքբոլ» խաղի սիրահար լինելու համար ՀՅԴ ՀԵՄ անդամ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը 2 ամսով կալանավորվեց, լրագրողներին ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

 

Նա ասաց, որ Անդրանիկն առողջական խնդիրներ ունի. քննիչը առաջարկել էր արգելել տեսակցությունները, բայց դատարանը, հաշվի առնելով առողջական խնդիրները, թույլատրել է, որ ծնողները կարողանան տեսակցել որդուն։

 

18-ամյա տղային իրավապահները մեղադրում են, իբր, ահաբեկչության նախապատրաստման մեջ։

 

Հիշեցնենք՝ երեկ խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ անդամների բնակարաններում, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մաթինյանի, «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։ 

 

Ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։