Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկի նկարը հրապարակել են իբր «ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»


Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկի նկարը հրապարակել են իբր «ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»
Հուլիս 10 12:49 2025

Քննչական կոմիտեն հրապարակել է դաշնակցականների տներում խուզարկության արդյունքում հայտնաբերված իրերի նկարները, գրել է ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ավելացնելով․

 

«Պատկերացնո՞ւմ եք, դաշնակցականի տնից գտել են շապիկ, որի վրա գրված է Դաշնակցության կարգախոսը՝ «Մահ կամ ազատություն»։

 

Ու այդ շապիկի նկարը հրապարակել են՝ իբր ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»։