Հուլիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:05-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցի 6-րդ հասցեի ճանապարհային հատվածում բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Է. Ղազարյանի վարած «Mercedes» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Հ. Մկրտչյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 49 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 44-ամյա Մ. Գրիգորյանը տեղափոխվել է Հերացու անվան 1-ին համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները, ովքեր տեղում փաստաթղթեր են ձևակերպել, և այն փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին: