Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան


Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում. Դանիելյան
Հուլիս 9 20:53 2025

Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է.

 

«Բռնապետական ռեժիմը երկու ամսով կալանավորեց Արթուր Սարգսյանին։

 

Ապրում ենք ժամանակներում, երբ հայրենասեր լինելը հանցանք է համարվում։ Արթուրն ու մյուս քաղբանտարկյալները հայտնվել են բանտերում թշնամու առաջ չկռանալու, մեր հայրենիքն ու սրբությունները պաշտպանել փորձելու համար։

 

Ես վստահ եմ, որ այս հերթական փորձությունը հաղթահարելու ես արժանապատվորեն, ընկե՛րս։ Եվ դրանում քեզ օգնելու է անսասան հավատդ Աստծու, անսահման սերդ հայրենիքի հանդեպ։

 

Արդարությունը վերականգնվելու է։ Չարիքը հեռանալու է»։