Ասում էր՝ քահանայի հագուստը կտրեցի թևերի կողմից, Աստված իմ թևերը կտրեց. Աստծո տան դեմ ցանկացած չարություն անպատիժ չի մնա, զգո՛ն եղեք. Տեր Ահարոն (Տեսանյութ)


Ասում էր՝ քահանայի հագուստը կտրեցի թևերի կողմից, Աստված իմ թևերը կտրեց. Աստծո տան դեմ ցանկացած չարություն անպատիժ չի մնա, զգո՛ն եղեք. Տեր Ահարոն (Տեսանյութ)
Հուլիս 9 14:26 2025

Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ տեր Ահարոն քահանա Մելքումյանը ուժայիններին կոչ է արել հեռու մնալ Եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց։ 

 

«Սիրելի՛ հայրենակիցներ, ուժային կառույցում աշխատող սիրելի՛ հայեր, մի գեղեցիկ բան պիտի պատմեմ ձեզ, եղած բան, մեր Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու լուսահոգի մոմավաճառն էր պատմում։ Ասում էր՝ երեխաները խաղում էին եկեղեցու բակում և նրանցից մեկը չիշիկ արեց եկեղեցու պատին։ Երբ մոտենում է, ասում է՝ ի՞նչ ես անում, չի կարելի, ասում է՝ ի՞նչ պիտի լինի։

 

Երբ հասնում է տուն, ինսուլտ է խփում երեխային։ Հայրը լսելով՝ ուխտ է անում, որ յոթ տեղ մատաղ պիտի անի, վեց տեղ գնում մատաղ է անում, արդեն գառը պատրաստում է յոթերորդ տեղը, որպեսզի գնա, գիշերը մի լուսավոր մարդ է գալիս երազին ու ասում է՝ մի արա, որովհետև Աստված չի ընդունում քո արած մատաղը։ Այսպես յոթ տարի տանջվեց ու մահացավ:

 

Ահա, հիշեք, որ նման կերպ եք հիմա դուք վարվելու, եթե կատարեք ապօրինի հրամաններ: Եվ, անշուշտ, ցանկացած մեղք ունի հետևանք և այս մեղքն էլ չպիտի մնա անհետևանք:

 

Եվ վերջում մի բան ասեմ, որ հենց մեզ հետ է եղել։ Լեռնաշենի եկեղեցին խոնարհվել էր։ Մենք գնացինք այնտեղ նախկին առաջնորդի հետ։ Մի մեջքակոր տատիկ եկավ, մեր փեշերն էր համբուրում։ Մենք զարմացանք, ասինք՝ տատիկ ի՞նչ ես անում։ Ասաց՝ այստեղի քահանային աքսորել էին։ Դերձակը վերցրեց ու քահանայի հագուստի թևերից կտրեց ու կարկատան արեց։ Ասում էր ո՛չ պատերազմ կար, ո՛չ բան կար, երազին գալիս է մի սպիտակ մարդ, ասում է՝ ինչո՞ւ իմ թևերը կտրեցին, դու կպատժվես։ Եվ այդ մարդուն տանում են Հայրենական մեծ պատերազմի, երկու ամիս հետո գալիս է թևերը կտրած։ Ասում էր՝ ինչպես այդ քահանայի հագուստը կտրեցի թևերի կողմից, այնպես էլ Աստված իմ թևերը կտրեց։

 

Հետևաբար, զգուշացե՛ք, զգոնության կոչ եմ անում, հեռու մնացեք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, առհասարակ, եկեղեցու դեմ հարձակվողների հրամանները կատարելուց։ Դուք արդեն գիտեք, որ Աստծո տան դեմ և Աստծո օծյալի դեմ ցանկացած նկրտում, ցանկացած չարություն չպիտի մնա անպատիժ։

 

Հիշեցնեմ, որ երկրի գլխավոր հրեշի ուղղաթիռում Սյունիքի և Վայոց ձորի քարտեզները, առհասարակ, թուրքական անուններով են և պատահական չէ, որ նա թույլ տվեց, որպեսզի հրապարակեն։ Սա ևս մեկ հաղորդագրություն է մի մարդու կողմից, ով սիմվոլիկաներով հանձնեց Արցախ աշխարհը, ով Նժդեհի մահվան օրը եկավ Սյունիք։ Ահա պիտի խնդրեմ՝ զգո՛ն եղեք, որպեսզի պատուհասի չենթարկվեք։ Թող Աստված պահապան լինի ձեզ և իմաստություն տա, որպեսզի ճշմարտությամբ գործեք։ Ամեն»,- նշել է Տեր Ահարոնը։