Երեկ՝ հուլիսի 6-ին, ավտոմեքենայի և տրակտորի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին:
Ժամը 23:10-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «BELARUS» մակնիշի տրակտորը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով տրակտորի հետևի անվահեծանը պոկվել ու շպրտել է։ Տրակտորը հաշվառված է Աջափնյակի թաղապետարանի հաշվեշռում, ու սանմաքրման աշխատակիցները կատարում էին ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ: