Ողբերգական ավտոպատահար․ զոհ ու տուժածներ կան


Ողբերգական ավտոպատահար․ զոհ ու տուժածներ կան
Հուլիս 5 21:03 2025

Հուլիսի 5-ին՝ ժամը 13:47-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։ 

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարին ու հողաթմբերին․ վարորդը տեղում մահացել է, իսկ չորս ուղևորները հոսպիտալացվել են։  

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: