Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին՝ սպասելով համաձայնագրի ստորագրմանը, որը «կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները», հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Լեռնային Ղարաբաղում անցկացվող Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։
«Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև համերաշխությունը օրինակելի է, և որ կարևոր է ընդլայնել և պահպանել երկու երկրների միջև համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Նախագահ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության բանակցությունների ընթացքին, և որ սպասվում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի օրինական պահանջները», - ասվում է հայտարարության մեջ: