Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը աբսուրդ է համարում, որ իշխանությունն Արցախի Ամարասի վանքը հանձնել է թշնամուն, բայց այսօր «Կրթվելը նորաձև է» շարժում է անում։
«Հինգ հազար զոհ ենք տվել, բայց ասում են՝ հեղափոխությունն անարյուն էր, ի՞նչ է, հեղափոխությունն այդ մի պա՞հն էր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայր Ռուբենը։
Հայր Սուրբը նշեց, որ Հայաստանում այսօր ստեղծված է իրավական քաոս, իսկ մեղավորներն, իրականում, իրավական դաշտի ներկայացուցիչներն են, որ չգնացին Նիկոլ Փաշինյանի հետևից։
«Ես ամեն օր աղոթում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, բայց որ խաղաղ լինի՝ նախ մեր հոգիները պետք է խաղաղ լինեն։ Ես աղոթում եմ ինձ համար, որ ատելությամբ չլցվեմ, ես չեմ ուզում ատել, բայց ամենօրյա ռեժիմով ես ստանում եմ այդ թույնը, սա ամենամեծ փորձությունն է, դժվար է դիմադրելը»,- ընդգծեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։