Հայաստանում օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու, իմացեք՝ այսօր սկիզբն է, շարունակություն լինելու է. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)


Հայաստանում օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու, իմացեք՝ այսօր սկիզբն է, շարունակություն լինելու է. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Հուլիս 4 20:21 2025

Այսօր մարդկային տեսակների կռիվ է, ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

 

Նա հայտարարեց, որ «փոքր խմբակ»-ը Հայաստնում զավթել է իշխանությունը ու դա բոլորի ամոթն է։

 

«Ուժեղ ու ազնիվ մարդիկ բանտարկված են, ուզեք, թե չուզեք՝ արդարությունը վերականգնվելու է»,- նշեց Վարդանյանը։

 

Պատգամավորի խոսքով՝ Սամվել Կարապետյանը չի կոտրվելու, Սրբազանները չեն կոտրվելու, կոտրվելու են ՔՊ-ականները։

 

«Հայաստանում թույլ, վախկոտ, օտարի ծառա իշխանություն չենք հանդուրժելու, իմացեք՝ այսօրը սկիբն է, շարունակություն լինելու է, գլխավոր խնդիրը լուծելու ենք՝ շուտով»,- ընդգեց նա։