Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ–ական պատգամավորներին. «Իրավունք»


Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ–ական պատգամավորներին. «Իրավունք»
Հուլիս 2 08:57 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել ՔՊ-ական պատգամավորներին։ Ըստ մոտ կանգնած աղբյուրների, նա հրահանգել է. «Ընդդիմադիրների քննադատությանը մեկին տասով պատասխանել, ցույց տալ ժողովրդին, որ ընդդիմությունն ԱԺ է գալիս զուտ աշխատավարձ ստանալու համար»:

 

Այս մասին պատմեց մեր աղբյուրը։ «Հին ու նոր խառնեք ու խայտառակեք ոնց կարող եք, ոչ մեկին չխնայեք, թող հասկանան, որ սատանի մայլեն քյանդրբազությունը չի անցնում»,- ըստ աղբյուրի, ասել է թիմակիցներին»։