Կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի


Կրկին երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Հուլիս 1 21:33 2025

Հուլիսի 3-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

Մասնավորապես՝ Արգիշտիի փողոցում՝ դեպի «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և աջ», «միայն ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ և աջ», «ուղիղ և ձախ» ուղղություններով:

 

Իտալիայի փողոցում կարգելվի մեքենաների կանգառը երթևեկելի մասի աջ կողմում։