Հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է Ազգային ժողով։
«Սպասում ենք»,- այսօր այդ առնչությամբ ասել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանն էլ սոցցանցի իր էջում քիչ առաջ խորհրդանշական լուսանկար է տեղադրել՝ կից գրելով․
«Ըստ Ալենի՝ շուտով կհանդիպենք, Սրբազան հայրեր»: