Կտուգանվեն այն մարդիկ, ովքեր չեն վճարի տրանսպորտից օգտվելիս. Ավինյան


Կտուգանվեն այն մարդիկ, ովքեր չեն վճարի տրանսպորտից օգտվելիս. Ավինյան
Հունիս 30 10:43 2025

Վեց ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք միասնական տոմսային համակարգի հետ կապված, Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 

Նրա խոսքով՝ 6 ամիսը բավարար ժամանակ էր նաև հասկանալու համար, որ երևանցիների մեծ մասը շատ պատասխանատու է վերաբերվում տրանսպորտային վճարումներին։

 

«Բայց նաև ունենք քաղաքացիներ, ովքեր մտածում են, թե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի՛ քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է։

 

Հատուկ ուզում եմ նախազգուշացնել, որ օրենսդրական փաթեթ է քննարկվելու ԱԺ-ում, որը հստակ տուգանք է նախատեսում տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու համար»,-ասաց Ավինյանը։