Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում


Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում
Հունիս 26 14:25 2025

Հայաստանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիը կարող է կնքել աշխարհի ցանկացած քաղաքում, այս մասին լրագրողներին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

 

«Աշխարհում, ենթադրում եմ, կան հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր քաղաքներ, այդ քաղաքներից յուրաքանչյուրում Հայաստանը պատրաստ է կնքել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ»,- ասաց նա։

 

ԱԳ փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի համար առաջնային է փաստաթղթի կնքման գործընթացը։

 

Նա հայտարարեց, թե Թուրքիան բավականին դրական ազդակներ է տվել Հայաստանին ու Ադրբեջանին, որ շահագրգռված է՝ երկու կողմերի միջև կարգավորվեն հարաբերություններն ու խաղաղության պայմանագիրը ստորագրվի։