Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը տեղեկություն չունի քրեական վարույթից, որևէ ծանուցում չի ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Միքայել Սրբազանը։
Հարցին՝ հնարավոր համարու՞մ է, որ փորձեն ձերբակալել, մեկուսացնել իրեն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱԵ-ի, Վեհափառի և սրբազան հայրերի թիրախավորումը՝ Միքայել Սրբազանը չբացառեց։
«Ամեն ինչ հնարավոր է։ Այդ մարդը սպառնալիք է հայոց պետականության համար, քանի դեռ այդ սպառնալիքը կա՝ ամեն ինչ էլ հնարավոր է։ Ոչինչ չեմ բացառում, իրենից ամեն ինչ սպասելի է, նա ամեն ինչի ընդունակ է, նաև Նիկոլից ավելի նիկոլական սբրոդն ամեն ինչի ընդունակ է»,-ասել է Սրբազանը։