Միքայել Սրբազանի նկատմամբ էլ քրեական վարույթ հարուցեցին


Միքայել Սրբազանի նկատմամբ էլ քրեական վարույթ հարուցեցին
Հունիս 26 16:44 2025

Իշխանությունները շարունակում են թիրախավորել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ նույնպես քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև « երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ։  

 

Գլխավոր դատախազությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ վարույթը նախաձեռնվել է 2025 թվականի հունիսի 17-ին՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ԶԼՄ-ներով իբրև իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու հատկանիշներով։