«Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին․ մահացել է


«Opel»-ը վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի աշխատակցին․ մահացել է
Հունիս 26 12:06 2025

Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 07:00-ի սահաններում Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Գարեգին Ա.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ 58-ամյա Արմենուհի Ս.-ին: 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Գյումրու բժշկական կենտրոնի բուժանձնակազմը վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է Գյումրու բժշկական կենտրոն: 

  

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում ՊԾ Շիրակի մարզի գումարտակ, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է: 

 

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

 

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, մահացածն էլ աշխատում էր Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնում