Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ»


Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն և շատ զգուշավոր է. «Հրապարակ»
Հունիս 26 08:45 2025

 

 

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր Աթոռին մոտ կանգնած մեր աղբյուրն ասում է, որ Եկեղեցու դեմ իշխանությունների այս ամոթալի արշավից հետո անգամ Գարեգին Բ կաթողիկոսը դեմ է իրավիճակը սրելուն եւ շատ զգուշավոր է:

 

Օրինակ՝ նա դեմ է եղել իրավաբանների եւ հոգեւորականների մասնակցությամբ կլոր սեղանին, մեծ դժվարությամբ են նրան համոզել, որ դրանում ոչ մի վատ բան չկա` պետք է նման բան կազմակերպել: Դեմ է եղել նաեւ Սամվել Կարապետյանի կողմից հայտարարություն անելուն:

 

Հայտնի է, որ Կարապետյանը Վեհափառի մոտ ընդունելությունից հետո հենց Էջմիածնում էր այդ կարճ հարցազրույցը տվել NEWS.am–ի թղթակցին: Նա փորձում է արմատական տրամադրված հոգեւորականներին եւ հավատացյալներին հնարավորինս կառավարել-հանդարտեցնել, որ բանը բախումների չհասնի, եւ դեռ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանի սրացումների այս փուլը շուտով անցնելու է: