Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»


Վարժական հավաքների նոր ժամկետ կներկայացվի ԱԺ. «Ժողովուրդ»
Հունիս 26 08:10 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայրենի Կառավարությունը պատրաստվում է վարժական հավաքներ իրականացնելու նոր ժամկետ ներկայացնել:

 

Տեղեկացանք, որ այսօր Կառավարության նիստի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կներկայացնի վարժական հավաքների ժամանակացույցը:

 

Ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կմեկնարկեն օգոստոսի 12-ին եւ կավարտվեն հոկտեմբերի 3-ին. Պապիկյանը կներկայացնի հավաքի ժամանակագրությունը:

 

Ի դեպ, նշենք, որ վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիները օրացուցային 25 օր անցկացնելու են ծառայությունում»։