Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի․ Հայկ Կոնջորյան


Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի․ Հայկ Կոնջորյան
Հունիս 25 11:16 2025

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գրում է․

 

 «Այս եղկելի պլանի իրագործման դեպքում Հայաստանում ստեղծելու էին քաոս, իսկ հետո, ժանրի կանոնների համաձայն, երկիրը «կործանումից» փրկելու համար դիմելու էին հայտնի փրկչին:

Փրկիչը, անշուշտ, հերթական անգամ «փրկելու էր»` համապատասխան գնի դիմաց: Այդ գինը լինելու էր պետության լուծարումն ու այստեղ որևէ ծայրապետ նշանակելը` ի դեմս կղերականների և օլիգարխիայի սրբապիղծ ամուսնությունից ծնված մի հակապետական ոչնչության: Ծոծորակներդ կտեսնե´ք Դալմայի տաղավարներում ցուցադրված, բայց պետության վախճանը չեք տեսնի, հակապետական մանկուրտներ»: