Փաշինյանի թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին, նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են. Տիգրան Աթանեսյան


Փաշինյանի թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին, նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են. Տիգրան Աթանեսյան
Հունիս 25 14:11 2025

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հայաստանում իշխանությունը պատկանում է նրան, ով կարող է մարդ կալանավորել: Կալանքը, ինչպես քաղցկեղը, մարդկանց պահում է վախի մեջ:

 

Իշխանությունը կորցնում է նա, ում կիրառած կալանքից մարդիկ սկսում են կա՛մ չվախենալ, կա՛մ լուրջ չվերաբերվել: Կապիտուլյանտը դա բնազդաբար զգում է, հասկանում է, որ իր ժամանակը սպառվում է և վիրավոր բորենու պես հարձակվում է սրբությունների վրա, մինչև վերջ բացահայտում է իր անբարոյական էությունը, ձերբակալում և կալանավորում է անմեղ մարդկանց, այդ թվում` շատ լուրջ և ազդեցիկ մարդու: Կապիտուլյանտը խորամանկ է, վախկոտ ու ստոր, բայց խելացի չէ:

 

Դա հաստատ գիտեմ: Էս իդիոտիզմները ոչ թե իր իշխանությունն են պահելու, այլ լրիվ հակառակը: Իր թիմակիցները վաղուց փողոցային բոմժ դուռակները չեն, որ պատրաստ են ծառայելու ամեն սիգարետ ունեցողին: Նրանք վաղուց դոլարային միլիոնատերեր են, փոխվել են թե՛ նրանց կյանքի որակը, թե՛ շահերը, թե՛ վախերը և այլն:

 

Հենց իր թիմակիցներն են նրան փուռը տալու և արդեն փնտրում են հարմարավետ պահ: Իսկ պահը հասունացել է, և, որքան էլ զարմանալի է, այդ հասունացման ճանապարհի վերջին խոչընդոտն ընդդիմադիր պատգամավորներն են: Եվ դրա պատճառը այն է, որ իրենք իրենց հետնիկոլական Հայաստանում չեն տեսնում: Ճիշտ են անում, քանի որ 4 տարվա կյանքն ԱԺ-ում` բարձր վարձատրմամբ և աշխարհը ման գալով, այլևս բացատրություն չունի»