Բագրատ Սրբազանին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով. լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Սերգեյ Հարությունյանը՝ ենթադրելով, որ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։
Փաստաբանը պնդեց, որ սա հերթական քաղաքական հետապնդումն է։
Սերգեյ Հարությունյանը նշեց, որ Բագրատ Սրբազանի տանն իրականացված խուզարկության ընթացքում զենք–զինամթերք չի հայտնաբերվել։
«Քննչական կոմիտեի հրապարակած լուսանկարներից մեկը տեսա, որտեղ զենքն է երևում, ու կողքին դրա մասին փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ դա որևէ մեկին է պատկանում, ով, օրինակ, ունի այդ զենքի թույլտվությունը»,–նշեց նա։