Մեր ընթացքն անշեղ է․ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին․ «Սրբազան պայքար»-ը հավաքի կոչ է անում


Մեր ընթացքն անշեղ է․ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին․ «Սրբազան պայքար»-ը հավաքի կոչ է անում
Հունիս 25 20:58 2025

«Սրբազան պայքար» շարժման հայտարարությունը․

 

«Սիրելի հայրենակիցներ, Սրբազան Պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին կալանավորելու ՔԿ միջնորդության նիստը տեղի կունենա այսօր ժամը 22։00-ին, Ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում (հասցե՝ Նոր Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքեխվյան փող., 20 շենք)։

 

Ժամը 22։00-ին հավաքվում ենք դատարանի շենքի դիմաց՝ աջակցելու Սրբազան Հորն ու մեր պայքարի ձերբակալված մնացած բոլոր ընկերներին։

 

Մեր ընթացքն անշեղ է։ Եռագույնը հաղթելու է սև ու սպիտակին»։