Նոր հեքիաթ իմ մասին․ Աննա Հակոբյան


Նոր հեքիաթ իմ մասին․ Աննա Հակոբյան
Հունիս 26 00:03 2025

Աննա Հակոբյանը գրում է․

 

Նոր հեքիաթ իմ մասին😊

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն անցյալ շաբաթավերջին Անթալիայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում անցկացրած իր արձակուրդի ժամանակ ծախսել է ավելի քան 100 հազար եվրո։

Բնականաբար, բազմաթիվ հարցեր են ծագել, թե ինչպես է Աննա Հակոբյանի կողմից հունիսի 19-ից 22-ը «Տիտանիկ Մարդան Փելես հյուրանոցում» անցկացրած երեք օրվա արժեքը կազմել այդքան աստղաբաշխական թիվ։

Պարզվեց, որ Հայաստանի առաջին տիկինը սկզբում բնակություն է հաստատել նախագահական շքեղ համարում՝ «King Suite»-ում, որի մեկ գիշերվա արժեքը 6 հազար եվրո է։ Պարզվեց, որ բացի նշված շքեղ սենյակում մնալուց, տիկին Հակոբյանը հիմնականում ծախսել է շքեղ իրերի վրա, ինչպիսիք են շամպայնի լոգարանը, անձնական յոգայի մարզիչը, անձնական սպասուհին, զբոսանավի վարձակալությունը և մինի բարը»։

Իմ մասին է։ Լավ հեքիաթ է, որը մեր անթասիբ, տգետ եւ անհայրենիք լրագրող-թերթոնները հրճվանքով տարածում են։

Իսկ իրականությունն այն է, որ նշված օրերին ես աղջիկներիս հետ ճամփորդում էի Սյունիքի մարզում։

Ինչ ասեմ, հիանալի՜ ժամանակ անցկացրեցինք։ Երեւանից ուղեւորվեցինք հունիսի 19-ի առավոտյան՝ ճաշեցինք Harsnadzor Eco Resort-ում, եղանք Wings of Tatev-ում, զբոսնեցինք եւ գիշերեցինք Գորիսում՝ HarMar հյուրանոցում (https://www.instagram.com/harmarhotel?igsh=MTg1eW0wMzNmdWRrbA==)

Հունիսի 20-ին Գորիսից ճանապարհ ընկանք Կապան. ողջ օրը անցկացրեցին հիանալով Խոստուփ լեռով, քաղաքով, Վաչագան գետով, մարդկանցով, ճաշեցինք AntariProject-ում ( https://www.instagram.com/antari_project_?igsh=MWl6ZDEyemhycDB4cQ==), անմահական խնձորով շտրուդել վայելեցինք Caffè 48-ում։

Աղջիկներս Կապանից մեկնեցին Մեղրի, իսկ ես վերադարձա Երեւան, միայն այն պատճառով, որ հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, Մարալիկում «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական բանախոսությունն էր պլանավորված։

Ինչ մեղքս թաքցնեմ՝ կիրակի օրը, այսինքն՝ հունիսի 22-ին, ողջ օրը անցկացրել եմ տանը եւ դա ապացուցող ոչ մի փաստ՝ լուսանկար չունեմ։

Ստորեւ՝ 19-ից 21-ը Սյունիքի մարզ կատարած ճամփորդության լուսանկարներն են։

Արձանագրենք, որ հայաստանյան որոշ տգետ լրագրողներ ՀՀ մարզերում ոչ աղբյուր ունեն, ոչ թղթակից, ոչ լրատվություն հաղորդելու կոչում են կրում եւ ոչ էլ ամոթ ունեն։ ՀՀ վարչապետի տիկինը կարող է իր երեխաների հետ զբոսնել Հայաստանի տարբեր քաղաքներում, ժամերով լինել հարյուրավոր մարդկանց աչքի առաջ, տասնյակ մարդկանց հետ շփվել, նկարվել, բազմաթիվ մարդկանց կողմից հեռախոսներով տեսանկարահանվել, եւ մեր տգետներին սրա մասին 0 տեղեկատվություն հասնի։ Փոխարենը օտար մամուլի հեքիաթը թարգմանեն-հրապարակեն՝ իրենց ներշնչելով, թե աշխատում են, լրագրող են, լրատվամիջոց են։

Անհայրենիք տեռորիստների աջակիցների կույտ եք դուք, եւ ընդամենը