Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանը ևս երկու ամսով կալանավորվեց։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մեկնել էր Էրդողանի հետ հանդիպելու, ոստիկանության ներքին զորքերը գրավել էր մայրաքաղաքը ու մոտ 80 մարդու բերման ենթարկել։ ՔԿ-ն հայտարարեց, որ նշված անձինք չեն ներկայացվել նախաքննական մարմին եւ որ իրենց մոտ որեւէ վարույթ չի քննվում։
Երեկ իշխանամերձ լրատվականով տարածվեց «հեղաշրջան պլանի» մասին ինչ-որ նյութ, որի տիրաժավորմանն անմիջական մասնակցություն ունեցան Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը, ինչից հետո ՔԿ-ն հայտարարեց այն քննության առարկա դարձնելու մասին, իսկ այսօր արդեն վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել քաղաքական ընդդիմախոսների բնակության վայրերում, ինչին հաջորդել են ընդդիմախոսների ձերբակալությունները։ Այս պահին հայտնի է 14 անձի ձերբակալության մասին, որոնց մեղադրանք է ներկայացվել՝ ահաբեկչության նախապատրաստման և իշխանության յուրացման նախապատրաստման հատկանիշներով, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։