ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Իշխանությունը մեկ հարցում հաստատ շատ կանխատեսելի է` իր տեսակետները չկիսողների նկատմամբ հաշվեհարդարի հետևողականությամբ:
7 տարի է` այս իրականության մեջ ենք ապրում: Այս ամենը կանգնեցնելու համար ոմանք շարունակում են կռիվ տալ, ոմանք էլ` հանցակից են դառնում իշխանության «կապրիզներին»:
Իշխանությունը շարժվում է «մարտեր առանց կանոնների» տրամաբանությամբ, որտեղ ուժային կառույցները, քննչական մարմիններն ու դատարանները դուրս են եկել իրավական դաշտից և զբաղվսծ են քաղաքական հրահանգների փաթեթավորմամբ»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը որոշում կայացրեց գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ երկու ամսով։