Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը ոչ թե եկեղեցու մասին էր, այլ՝ Հայաստանի մասին էր։
«Փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանում կարող են գալ ինչ-որ մարդիկ ինչ-որ տեղերից ու իրենց ձևերով ինչ-որ բան անել։ Հայաստանն ունի արձագանքի կոնկրետ լծակներ ու ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկի լեզուն պտտվի այդպիսի բան ասի»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է ու Հայաստանում յուրաքանչյուրն ունի կարծիք արտահայտելու, հավաքներ անցկացնելու իրավունք, բայց Հայաստանին սպառնալ որևէ մեկը չի կարող։
«Ես ամենակոշտ ու ամենակոպիտ միջոցները կձեռնարկեմ ցանկացած նման դեպքում»,- ասաց նա։