Իշխան Սաղաթելյան. Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար


Իշխան Սաղաթելյան. Տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար
Հունիս 18 15:59 2025

Իշխան Սաղաթելյան.  Այս մեծ կապիտալով Փաշինյանը պատրաստվում է գնալ Թուրքիա

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն ուղիղ կապ է տեսնում Նիկոլ Փաշինյանի՝ Եկեղեցու, ապա նաև Սամվել Կարապետյանի դեմ արշավի, հետապնդումների ու Թուրքիա գնալու միջև։

Նրա համոզմամբ, Փաշինյանի թիրախում են հայտնվում բոլոր ազդեցիկ մարդիկ, որոնք կանգնած են Հայ առաքելական եկեղեցու կողքին, օգնել են Արցախին, բարձրաձայնում են Արցախի հարցի մասին։

«Այն, ինչ տեղի է ունենում, պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ այս իշխանությունների ձեռագիրը շատ հստակ է, դիմադրության բոլոր օջախները, վերացնել ազգային ուժերին, անհատներին, սա նաև իրենց վախի ցուցիչն է։ Սա շատ ուղիղ ուղերձ է բոլոր այն գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք, ձեզ սպասվում է  այս ճակատագիրը»,-ասաց նա Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է ՀԷՑ-ի պետականացման մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ապա Սաղաթելյանի խոսքով, ռուսական կապիտալով ընկերությունները նա պետք է ազգայնացման անվան տակ խլի, «որ այս ամեն ինչը հանձնի թուրքերին։ սա է սրա քաղաքականության վերջը, և այսպես մեծ կապիտալով փորձում է գնալ Թուրքիա՝ ներկայացնելու, թե ինչեր է անում։ Ես շատ ուղիղ կապ եմ տեսնում այս ամենի մեջ, նա հստակ քայլեր է ձեռնարկում ռուսական կապիատալի դեմ, ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելու համար։ Սա է իրականութունը, թե սա ոնց կարող է փաթեթավորել մեր ժողովրդին խաբելու համար, դա իր ու իր տերերի գործն է։ Փաշինյանը գնում է Թուրքիա իր ավագ եղբորից նոր հրահանգներ ստանալու համար»։

Ընդդիմադր գործչի խոսքով,  քաղաքական ուժերի, տարբեր գործիչների միջև այս պահին տեղի են ունենում խորհրդակցություններ ավելի լուրջ, խորքային գործընթաց սկսելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։