Ի՞նչ է տեղի ունեցել Կասկադի սրճարանում. «Իրավունք»


Ի՞նչ է տեղի ունեցել Կասկադի սրճարանում. «Իրավունք»
Հունիս 18 08:22 2025

 

 

 

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» օրեր առաջ գրել էր, որ Կասկադի սրճարաններից մեկում հունիսի 12-ին, օրը ցերեկով, տեղի է ունեցել ծեծկռտուք: 4 օտարերկրացի եւ 2 հայ վեճ են հրահրել եւ ծեծի ենթարկել մի քաղաքացու՝ դեռեւս անհայտ պատճառներով: Ուշագրավ է այն, որ իրավապահ մարմիններին սրճարանից ոչ ոք չի դիմել, ոչ էլ խառնվել են վեճին՝ մինչդեռ մեզ հաջողվեց պարզել, որ դեպքն անգամ ֆիքսված է իրենց տեսախցիկներով:

 

Իսկ թե ինչով է պայմանավորված նման անտարբերությունը, պատճառաբանել են, թե՝ զբաղվածությամբ: Խոստացել էինք հետեւողական լինել եւ պարզել, թե իրավական դաշտում ի՞նչ ընթացք ստացավ վերը նշված առերեւույթ հանցանքը, եւ ահա ՆԳՆ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ վերը նշված փաստով նույն օրը նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել Քննչական կոմիտե քննության:

 

Հավելենք, որ «Իրավունքի» տեղեկություններով ծեծի ենթակողներից մեկը եղել է այլ երկրի քաղաքացիություն ստացած ազգությամբ հայ»։