Փաշինյանը շարունակում է հարձակումները Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ


Փաշինյանը շարունակում է հարձակումները Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ
Հունիս 18 00:10 2025

Հայ Դատի Մոսկվայի գրասենյակն անընդունելի է համարում Նիկոլ Փաշինյանի թշնամական գործելակերպը և կոչ է անում ՌԴ-ում գործող բոլոր հայկական կազմակերպություններին չմնալ անտարբեր․

 

«ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակը խստիվ դատապարտում է Նիկոլ Փաշինյանի և նրա ապազգային ռեժիմի հենարան ոստիկանության ապօրինի և անմարդկային գործողությունները՝ ընդդեմ ազգային բարերար Սամվել Կարապետյանի և նրա ընտանիքի։

 

 

 

 

 

Բանականության և բարոյականության բոլոր սահմանները հատած, հայ ազգի և ազգայինի հանդեպ անսահման ատելությամբ տառապող Փաշինյանը շարունակում է հարձակումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և բարերարների դեմ՝ թիրախավորելով ազգային ինստիտուտներն ու արժեքները։

 

Հայկական մշակույթի համար օտար և անհարիր բառապաշարով փորձ է արվում արժեզրկել հայկականի հետ կապված ամեն ինչ՝ տրորելով բոլոր կարմիր գծերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։