Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն


Զորակցում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որևէ ոտնձգություն
Հունիս 16 23:19 2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահությամբ Անթիլիասի Մայրավանքում կայացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Ազգային Կենտրոնական վարչության կրոնական ու քաղաքական ժողովների լիակատար նիստը։

 

Ժողովը հատուկ քննարկել է Հայաստանի իշխանությունների ձեռնարկած հարձակողական վերաբերմունքն Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Սուրբ Էջմիածնի բարձրաստիճան հոգեւորականների դեմ։

 

Այս առումով, ժողովն արձանագրել է.

 

ա) Պետություն–եկեղեցի հարաբերությունների մասին ՀՀ Սահմանադրության համապատասխան կետերը կսահմանեն դրանց անջատ լինելը, հետեւաբար նաեւ եկեղեցու անկախությունը։ Սահմանադրությանը կհակասի նման միջամտություններ կատարելով հարցերի արծարծումը։

 

բ) Եկեղեցուն եւ եկեղեցականներին վերաբերող հարցերը քննվում են եկեղեցական կանոնադրության համաձայն։ Հետեւաբար, եկեղեցուն եւ եկեղեցականներին առնչվող հարցերիբ միջամտելու որեւէ իրավական հիմք պետությունը չունի:

 

գ) Խոստորեն դատապարտելի է եկեղեցական հարցերը հրապարակային քննարկման համար օգտագործած ոճը։

 

դ) Հայրենիքին դիմագրաված գոյաբանական խնդիրների եւ անվտանգությանը սպառնացող իրավիճակի դիմաց, անհրաժեշտ է նպատակաուղղված աշխատել հայրենիքի գոյությանը սպառնացող վտանգները դիմակայելու ուղղությամբ՝ մերժելով նման բաժանարար եւ պառակտիչ փորձերը։

 

ե) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը, ինչպես միշտ, այս հանգրվանին եւս զորակցում է Ամենայն Հայոց Կաթողիկոսությանը՝ մերժելով նրա դեմ կատարված որեւէ ոտնձգություն։