Եկեղեցին այսօր միջնաբերդ է. եկեղեցուն հասնելու համար պետք է ազգային ինքնության մի քանի արժեքներ ոտնահարել. Դանիելյան


Եկեղեցին այսօր միջնաբերդ է. եկեղեցուն հասնելու համար պետք է ազգային ինքնության մի քանի արժեքներ ոտնահարել. Դանիելյան
Հունիս 16 14:12 2025

Այսօր եկեղեցին համարվում է միջնաբերդ, եկեղեցուն հասնելու համար պետք է ազգային ինքնության մի քանի արժեքներ ոտնահարել, «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» քննարկման ժամանակ հայտարարեց փաստաբան Գևորգ Դանիելյանը։

 

«Եկեղեցի-պետություն խելամիտ փոխհարաբերության դեպքում մենք կունենայինք հսկայական հաջողություններ։ Մենք համահայկական որևէ կառույց չունենք, որը կունենա ցանցային համակարգ՝ ամբողջ աշխարհում։ Ինչպես գիտեք, եկեղեցին բոլոր երկրներում ունի իր թեմերը, կառույցները և կարող է հսկայական աշխատանք կատարել՝ ի նպաս մեր ազգային շահերի պաշտպանության։ Երբ մենք խոսում ենք սփյուռքահայության վերադարձի մասին, հաճախ ենք լսում, որ հայրենադարձությունը մեզ համար առաջնային խնդիր չէ։ Սակայն, խնդիրն այն է, որ սա սահմանադրական արժեք է»,-հավելեց նա։