ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում տեսանյութ է հրապարկել, թե ինչպես է ընկնելու հետևանքով կոտրել ձեռքը։
Տեսանյութին կից նա գրել է.
«Երբ 2023 թվականի մարտի 20-ին ինձ հետ այս դեպքը տեղի ունեցավ, էլի ինչ հիմար բաներ ասես գրում էին:
Մինչ հիմա հավատս չի գալիս, որ այ սենց կարելի է ձեռքի հոդը ուղղակի փշրել:
Իսկ մի տարի անց, թեկուզ մի քիչ ոչ լիարժեք, բայց վերականգնվեցի և նույնիսկ վերադարձա մարզադահլիճ»։
