Ռուսաստանը Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 6060 աճյուն. Մեդինսկի


Ռուսաստանը Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված զինծառայողների 6060 աճյուն. Մեդինսկի
Հունիս 16 21:27 2025

Մոսկվան Կիևին է հանձնել Ուկրաինայի զինված ուժերի զոհված սպաների ու զինվորների ևս 1245 աճյուն: Հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Ուկրաինան ընդհանուր առմամբ ստացել է 6060 մարմին, իր Telegram ալիքում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական և Ռուսաստանի բանակցային պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Փոխարենը Ռուսաստանը ստացել է 78 զոհված զինվորականի մարմին։

 

Միաժամանակ, գերիների փոխանակումը շարունակվում է, կարգավորվել է նաև առաջնագծից ծանր վիրավորների շտապ տեղափոխումը, ընդգծել է Մեդինսկին։

 

Նա հավելել է, որ Ռուսաստանը կատարել է Ստամբուլում բանակցությունների ժամանակ տված խոստումները։