Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթեր չեղարկվել են


Դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթեր չեղարկվել են
Հունիս 14 13:42 2025

Իսրայելի և Իրանի միջև լարվածությամբ պայմանավորված՝ շարունակվում են չեղարկվել դեպի Հայաստան և Երևանից որոշ չվերթեր: 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ չեղարկվել են Երևանից դեպի Շարժա և Աբու Դաբի AirArabia ավիաընկերության չվերթերը։  

 

AirArabia-ն չեղարկել է նաև Շարժայից և Աբու Դաբիից հակառակ ուղղությամբ չվերթերը:

 

Fly Dubai ավիաընկերությունը չեղարկել է Դուբայից դեպի Երևան չվերթը։   

 

Իսրայելը հունիսի 13-ի վաղ առավոտից հարվածներ էր հասցրել Իրանի տարածքին՝ թիրախավորելով Իրանի ռազմական և միջուկային օբյեկտները։ Ավելի ուշ Իրանը պատասխանել էր՝ Իսրայելի ուղղությամբ հրթիռային հարվածների ալիքներ հասցնելով։ Կողմերն այս պահին էլ շարունակում են փոխադարձ հարվածներ հասցնել միմյանց։ Իսրայելի և Իրանի օդային տարածքները շարունակում են փակ մնալ։ Հունիսի 13-ին ևս Հայաստանից և դեպի Հայաստան որոշ չվերթեր չեղարկվել էին։